28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Յոթ հայագիտական կայք

image_20031

Ապրիլի 18-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի թեմատիկ կայքերի շնորհանդեսը: 2012թ.-ին նախագծվել և համացանցային կիրառման են ներկայացվել ինստիտուտի թվով 7 թեմատիկ կայքերը Հայոց ցեղասպանության, հայոց պատմության, հնագիտության, հայոց լեզվի, մշակույթի, կրոնի, սփյուռքի վերաբերյալ: Կայքերում կարելի է գտնել, դիտել և անվճար ներբեռնել հայագիտական համապատասխան թեմատիկ ուղղություններին առնչվող ոչ միայն դասական ու հայտնի գիտական աշխատանքներ, այլ նաև նոր հրապարակումներ, փաստաթղթեր, քարտեզներ, լուսանկարներ ու տեսանյութեր:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն իրականացնում է հայագի­տական ուղղվածության հետազոտություններ,  հրատարակում ուսումնասիրություններ, իրականացնում պրոֆեսիոնալ թվայնացում և համացանցային պաշարներում հիշյալ նյութերի ներկայացվածության ապահովում: Կատարված աշխատանքը շարունակաբար ներկայացվում է ինստիտուտի պաշտոնական կայքում` www.armin.am-ում, այդ թվում նոր կայքերում, որոնցում արդեն առկա են շուրջ 366 գրքեր, 1000 հանրագիտարանային գիտահանրամատչելի հոդվածներ, 168 գիտական հոդվածներ, շուրջ 340 քարտեզներ, 110 արխիվային փաստաթղթեր, պատմական տարաբնույթ լուսանկարներ: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը համագործակցում է ինչպես առանձին հայագետների, այնպես էլ հայագիտական գիտահետազոտական այլ կենտրոնների և ինստիտուտների հետ:

Բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանը, կայքերը կներկայացնի ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Վերջինս հանդիսանում է վերոնշյալ կայքերի հեղինակը: Կներկայացվի գործող կայքերի տեխնիկական բնութագրերը, հայագիտության համացանցում ներկայացվածության և անվտանգության ապահովման հիմնախնդիրները, ինստիտուտի` այդ ուղղությամբ կատարվող քայլերը:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2008 թ.-ին: Այն ունի թվով 8 ստորաբաժանում` “Հնագիտական հետազո­տությունների լաբորատորիա”, “Ցեղասպանագիտության բաժին”, “Հայ-օսմանական առնչությունների բաժին”, “Ադրբեջանագիտության հայկական կենտրոն”, “Վրացագիտության հայկական կենտրոն”, “Աղբյուրագիտական լաբորատորիա”, “Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին”, “Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա” (տե´ս` www.armin.am):

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ