20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օսկանյանը մեկնե՞լ է, թե՞ չի մեկնել

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական  պատգամավոր Վարդան Օսկանյանի գրասենյակից  Henaran.am-ը տեղեկացավ, որ Վարդան Օսկանյանը Հայաստանում է գտնվում եւ չի բացակայել երկրից:

Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի ԲՀԿ-ական անդամների փոփոխության մասին հարցին, ասել էր, որ իրենց առաջարկությունը Վարդան Օսկանյանի հետ դեռ չեն քննարկել եւ, որ հարցին անդրադարձ կլինի, երբ պարոն Օսկանյանը Հայաստան վերադառնա:

“Վարդան Օսկանյանը Հայաստանում չէ, աշխատանքային խնդիրներով բացակայում է երկրից”,- մեր թղթակցին ասել էր Նաիրա Զոհրաբյանը: Այսօր փորձեցինք պարզել, թե Վարդան Օսկանյանի բացակայությունն արդյո ՞ք առնչություն ունի հայտնի քրեական գործին:

“Պարոն Օսկանյանը որեւէ տեղ չի մեկնել եւ գտնվում է Հայաստանում”,- Henaran.am-ին փոխանցեցին Վարդան Օսկանյանի գրասենյակից:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ զրկեց պատգամավորական անձեռնամխելիությունից եւ ներգրավվեց Սիվիլիթասի` փողերի լվացման քրեական գործում որպես մեղադրյալ:

Նկատենք նաեւ, որ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում միջնորդագրի  քննարկմանը մի քանի անգամ շեշտեց, որ պատգամավոր Վարդան Օսկանյանը չի զրկվելու ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվելու: Վարդան Օսկանյանի կարգավիճակի փոփոխությունը, գլխավոր դատախազի խոսքով, նախաքննական մարմնին հնարավորություն է տալու իրականացնել բազմակողմանի եւ ամբողջական նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ