29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչինչ չի ստացվելու. 168 Ժամ

1459957737-0873

-Պարոն Բաբայան, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ուսումնամար­զական թռիչքներ էին իրականացվում բավականին ծավալուն կերպով: Ի՞նչ նշանակություն ունեն այս զորավարժությունները: Կա՞ արդյոք սրանում քաղաքական ուղերձ` ուղղված հայ­կական կողմերին: Հայկական կողմն անհանգս­տանալու առիթ ունի՞:

-Տարօրինակ երևույթ այս ամենում բացար­ձակապես չկա: Մենք հետևում ենք այդ ամե­նին` անելով համապատասխան հետևություն­ները: Անհանգստանալու կամ խուճապի մատն­վելու մասին խոսելը նույնիսկ անհարմար ու ամոթ է, դրա մասին խոսք անգամ լինել չի կա­րող: Սա իրենց կողմից ուսումնական թռիչքներ են, և որևէ արտառոց բան չկա, այնուամենայ­նիվ, մենք ուսումնասիրում ենք, հետևում իրա­վիճակին և ձեռնարկում համապատասխան քայլերը: Անհանգստություն չկա և չի էլ կարող լինել:

-Քայլեր ասելով` ի՞նչ նկատի ունեք:

-Նման դեպքերում Պաշտպանության բա­նակն իր ստորաբաժանումներով համապա­տասխան միջոցներ է ձեռնարկում’ ուղղված էլ ավելի բարձր զգոնությանը: Ի դեպ, սա նորմալ պրակտիկա է, և նման միջոցառումներ ձեռնար­կում են նաև այն հարևան երկրները, որոնց հա­րաբերությունները բարիդրացիական են: Եթե զորավարժություններ են սկսվում, հարևան երկրի ԶՈՒ-ն համապատասխան քայլեր է ձեռ­նարկում, ինչը բնական է:

-Պարոն Բաբայան, օրերս Ադրբեջանի նա­խագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով կար­գավորման գործընթացին` բացառել էր ադրբե­ջանական կողմի համար ԼՂ անկախությունը’ պնդելով, թե հակամարտությունը պետք է կար­գավորվի տարածքային ամբողջականության շրջանակում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ բանակցային գործընթացը և նախագահների հանդիպումները դեռևս կառուցողական հուն չեն մտել: Ինչպե՜ս եք գնահատում այս հայտա­րարություններն այն փուլում, երբ հաջորդ հան­դիպումը պետք է կայանա Փարիզում, և նույ­նիսկ լավատեսական կարծիքներ կան, թե փաստաթուղթ կներկայացվի այնտեղ մեխա­նիզմների ներղրման վերաբերյալ:

– Ադրբեջանը որևէ կերպ չի վերանայել իր ռևանշիստական և ֆաշիստական մոտեցումնե­րը, դա արդեն իրենց խնդիրն է: Եթե նման հայ­տարարություն է արվում, ինչ-որ կերպ իրենց շնորհակալություն պետք է հայտնենք, որ ազ­նիվ են այս տեսանկյունից, միշտ ասում են, որ իրենց նպատակն Արցախը բռնակցելն է, Արցա­խը ոչնչացնելը, չեն թաքցնում իրենց այս մո­տեցումը:

Տարօրինակ է մի կողմից` ունենք նման հարևան’ շատ նենգ, մյուս կողմից ազնվորեն ասում է, թե ինչ է ուզում: Նման հայտա­րարություններից հետո մենք մեր հետևություն­ներն անում ենք, բայց նաև միջազգային հան­րությունը պետք է այս ամենը հաշվի առնի և համապատասխան քայլեր ձեռնարկի:

Երբ խո­սում են ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին, պետք է հաշվի առնել, որ ստատուս-քվոն ունի մի շարք շերտեր, և շատ կարևոր է ստատուս-քվոյի փոփոխությու­նը տեսլականի մեջ դիտարկել: Այսինքն Ադրբեջանն իր տեսլականում որևէ փոփոխություն չի կատարել, այդ նույն ստատուս-քվոն, որը եղել է 90-ական թթ. խորհրդային տարիներին` բռնակցել, ոչնչացնել Արցախը, մնացել է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ