25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

3 պատճառ՝ ընտրությունները բիզնեսի վրա չազդելու համար

 Գործատուների հայկական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վերջին ամիսներին իրավիճակը տնտեսության մեզ ու բիզնեսում էական փոփոխություններ չի ունեցել: Նախկինում ընտրությունները մշտապես էական ազդեցություն էին ունենում  այս ոլորտների վրա: Սրա առաջին պատճառն այն է, որ մի քանի քաղաքական կուսակցություններ նույն ակտիվությամբ չմասնակցեցին ընտրություններին: Բացի այդ ՀՀԿ-ն, որպես իշխող կուսակցություն, չօգտագործեց խոշոր բիզնեսն ընտրություններում, որը, ի տարբերություն խորհրդարանականի, չէր մասնակցում քարոզարշավին: Եվս մեկ պատճառ է այն, որ ընտրական տեխնոլոգիաները դարձել են ավելի կառավարելի:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Ակցեռնի տնօրեն Հակոբ Բաղդասարյանը հավելեց, որ  անշարժ գույքի ոլորտում ևս ոչ մի տեղաշարժ չկա, գնային առումով փոփոխություններ չկան: Նրա խոսքով՝ սիրիահայերի գալը որոշակի փոփոխություն ունեցավ անշարժ գույքի գների վրա, սակայն դա ևս շատ զգալի չէր, քանի որ նրանք հիմնականում վարձակալում են բնակարանները, ոչ թե գնում: Բաղդասարյանը շեշտեց, որ իրենք տարեկան երկու հազար գործարք են իրականացնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ