24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրենք չընդունվեց, քանի որ ֆրանսահայ լոբբին սխալ աշխատեց. Ա Գրիգորյան

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր` հոկտեմբերի 12-ին, հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

“Ադրբեջանը հայտարարեց, թե Սլովակիայում չի գործում ցեղասպանության ժխտման մասին օրենք այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է: Դրանով նա  մեզ շատ օգնեց: Սակայն Թուրքիան վերջին շրջանում ցեղասպանության առումով հետաքրքիր դիրքորոշում ունի` այն անտեսում եւ լռության է մատնում ցեղասպանության ժխտման մասին օրենքը”,-նշեց Աշոտ Գրիգորյանը:

Նա պատմեց, որ Սլովակիայում Թուրքիայի դեսպանը ներկայացրել է մի հոդված, որտեղ գրել է, թե Հայոց ցեղասպանության մասին հարկավոր է զգույշ խոսել, քանի որ այն ողջ աշխարհում կասկածի տակ է առնվում: Աշոտ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել նրա դեմ, որից հետո Սլովակիայի ներքին գործերի նախարարությունը հանձնարարություն է ստացել պատժել թուրք դեսպանին եւ, բնականբար, նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը կասկածից վեր է, քանի որ հակառակ դեպքում նրան 3 տարվա ազատազրկում կսպառնար:

Աշոտ Գրիգորյանը նշեց, որ դա դիվանագիտական առումով առաջին անգամն էր, որ Թուրքիան ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը:  Նա նաեւ դատական հայց է ներկայացրել Սլովակիայի դեսպանի` Յոզեֆ Միգաշի դեմ, ներկայումս այն ընթացքի մեջ է:

Բանախոսի խոսքով` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրենք չընդունվեց, քանի որ ֆրանսահայ լոբբին սխալ աշխատեց: Նա հայտնեց, որ նոյեմբերին իրենք մտադիր են մեկնել Ֆրանսիա եւ խոսել նրանց հետ` ապագայում նման սխալներից խուսափելու համար, ինչպես նաեւ կանեն ամեն ինչ, որպեսզի եվրոպական մյուս երկրներն էլ հետեւեն Սլովակիայի օրինակին:

Անդրադառնալով Սաֆարովի գործին` Աշոտ Գրիգորյանն ասաց, որ մեր երկիը դեռեւս ճիշտ գնահատական չի տվել նրա արարքին: Այն է` պետական ահաբեկչություն, որը նա իրագործել է պետական ծառայության մեջ գտնվելիս: Դեպքերի նման զարգացման մեջ Աշոտ Գրիգորյանը մեղադրում է ՀՀ ԱԳ նախարարությանը: Սակայն այժմ նա կարծում է, որ պետք է գործի ոչ թե Հայաստանը, այլ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները` Ստրասբուրգում:

Վարդան Օսկանյանի գործն Աշոտ Գրիգորյանն անվանեց քաղաքական ակցիա, որի գնահատականը պարզ կլինի մի քանի օրից:

“Սակայն լավ բան էլ եմ տեսնում. Հայաստանում անցկացվում են դրական բարեփոխումներ, որոնք դրական արդյունքներ կտան”,-եզրափակեց Աշոտ Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ