24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վլադիկը միշտ բռնացել է կնոջը ու անպատիժ մնացել.փաստաբանը մանրամասնեց/վիդեո/

«Եթե պատկան մարմինները չթերանային և Վլադիկ Մարտիրոսյանին ժամանակին ազատազրկման դատապարտեին, այսպիսի ողբերգություն չէր լինի»,-այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Վերջինս Թագուհի Մանսուրյանի փաստաբանն է, ում նախկին ամուսինը կացնահարել էր իրեն և ծնողներին:

Փաստաբանի հիշեցրեց, որ  ընտանեկան ծեծկռտուքի դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը Շենգավիթի դատարանում քննվել է դեռևս նախորդ տարի:

«2015 թվականից է այս պատմությունը սկվել, Թագուհին դիմել է օգնության, 118 հոդվածով: Ասեմ, որ սա շարքային խնդիր չէ, Վլադիկը պարբերաբար բռնություն է կիրառել Թագուհու նկատմամբ, այդ ժամանակ Թագուհին վախենում էր Վլադիկից ու չէր կարողանում երեխային տեսակցության կարգի հարցում համաձայնության գալ:

Ես ուզում եմ ասել, որ խնամակալության հանձնաժողովի հետ շատ մեծ խնդիր ունեցա, այս գործով կանխակալ մոտեցում կար, այս հանձնաժողովի մեղքի բաժինն այստեղ շատ է, մատերի արանքով եզրակացություն տվեցին, որ շաբաթը հինգ օր, երեքական ժամով Վլադիկը կարող է տեսակցել երեխային»,- մանրամասնեց փաստաբանը:

«Վլադիկը թաքնվում էր տան բակի շքամուտքի մոտ, հետապնդում էր Թագուհու մորն ու Թագուհուն, նրանց հետևից հարվածում էր ու փախչում: Շատ վատ է այն, որ Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Վլադիկ Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 6 ամիս ժամկետով, սակայն, նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել ու Վլադիկը շարունակել է իր բռնությունները»,- տեղեկացրեց Մարինե Ֆարմանյանը:

Փաստաբանը մի շարք հիմնավորումներով փաստեց, որ այս ընտանիքի հետ կատարված ողբերգությունը, որի հետևանքով Թագուհու մայրը մահացել է, իսկ նա և հայրը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց մի շարք իրավական մարմինների մեղքով են:

Snapshot - 76

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ