28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ն արդեն մահացած քաղաքական ուժ է. քաղտեխնոլոգ

url

Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե «Հայկական վերածնունդ»-ը Ռուսաստանում ակտիվ գործունեություն է ծավալել, այդ թվում՝ տարբեր մարզերում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջոցով և ջանքերով նոր գրասենյակներ են բացվել:

Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.

«Նրանց ակնկալիքը PR-ն է,  ուզում են ցույց տալ, որ ՌԴ-ում կարողանում են գործել: Պարզ բան է, որ  ՌԴ-ում գործելու համար պետք է ունենան Կրեմլի դաբրոն»:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝  ՀՀ-ում ընտրությունները չեն աշխատում,  ուրեմն,  PR-ն էլ չի աշխատելու:

«ՀՀ-ում 2008-ից հետո ՕԵԿ-ն ինչ էլ անի, մեկ է, ժողովրդի վստահությունը չի շահի: ՕԵԿ-ն այն ժամանակ իր ձայները փոխեց պաշտոնի հետ: ՕԵԿ-ն արդեն մահացած քաղաքական ուժ է:

Ընտրությունների արդյունքեր որոշվելու է մինչև քվեարկությունը՝ անկախ քվեարկության արդյունքից: Եթե ՌԴ-ն որոշի, որ այդ ուժը կարող է լինել պարլաենտում, կլինի, իսկ եթե ոչ, ուրեմն ոչ:  Եթե «Հայկական վերածնունդ»-ը ուզում է հայտնվել խորհրդարանում, պետք է ունենա կամ Ռուսաստանի կամ էլ Բաղրամյան 26-ի դոբրոն», – ասաց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ