20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինքնասպանություն կամ մահվան ինքնակամ ընտրություն. Իրավունք

Բոլորս էլ տեսնում ենք, թե որքան են շատացել ինքնասպանությունները: Եվ ոչ բոլոր դեպքերում է, որ մարդիկ բացառապես սեփական որոշմամբ է գնում այդ քայլին, բազմաթիվ են դեպքերը, երբ անհատները, տարբեր տիպի միավորումները մարդուն ուղղակի եւ անուղղակի դրդում կամ հասցնում են անձին ինքնասպանության:

Սույն հոդվածով փորձ է արվում զերծ պահել ընթերցողին այդ ծայրահեղ միջոցին դիմելուց, ինչ­պես նաեւ տալ ինքնասպանության մեկնումը, պատճառը, ինքնասպանու­թյան հասցնելու, ինքնասպանության հակելու իրավական հետեւանքները եւ համեմատական է անցկացվում ինքնազոհաբերության հետ:

Թվում է, թե գիտության եւ տեխնի­կայի զարգացումն ուղիղ համե­մատական պետք է լիներ հասա­րակության սոցիալական վիճակի թեթեւացմանը, սակայն դժվար է ասել, որ հին աշխարհի մարդու հոգսերն էին շատ կամ ավելի քիչ, երջանիկ էր, քան արդի մարդը: Ինձ համար հասու է հետեւյալ բանաձեւը, որքան մարդ հեռանում է հո­գեւորից, այնքան իր վրա ավելորդ բեռ է վերցնում եւ, դժվարանալով կամ չկա­րողանալով տանել, ընդունակ է դիմելու տարբեր ծայրահեղ գործողությունների, ընդհուպ` ինքնասպանության:

Ըստ իս, ինքնասպանության ամենա­հայտնի փաստը, որ առկա է աշխարհի պատմության մեջ, դա Հուդայի ինքնաս­պանությունն էր: Այնքանով, որքանով, ըստ Ավետարանի, ինքնասպանությունը համարվում է ամենասարսափելի մեղ­քերից, յուրաքանչյուրս մեզ համար պետք է անենք հետեւյալ հետեւությունը. ինքնասպանությունը լինելով մահ­վան ինքնակամ ընտրություն, պետք է որ լինի կյանք պարգեւողի` Աստծո եւ
նրա օրենքների դեմ:

Կարծում եմ, դա է պատճառը, որ ինքնասպանները զրկվում են հոգեհանգստի, հուղարկավորության եւ այլ հոգեւոր արարողու­թյուններից: Հարկավոր է իմանալ. ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչեւ 3 տարվա, իսկ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ մինչեւ 5 տա­րի ազատազրկում, երբ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնա­կան արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանու­թյան կամ ինքնասպանության փորձին են հասցնում:

Մինչեւ 3 տարվա ազա­տազրկման են դատապարտվում այն անձինք, ովքեր հորդորելով, խաբեու­թյամբ կամ այլ միջոցով անձի մոտ ինք­նասպանություն կատարելու վճռակա­նություն են հարուցում, եթե անձն ինք­նասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատա­րել: Այլոց փրկության համար /դա կարող է լինել մոր, քրոջ, կնոջ, ընկերոջ, երեխայի, ընտանիքի, հայրենիքի եւ այլն/ սեփական անձը ստորադասելով, անգամ սեփական կյանքն ինքնակամ զոհաբերելու իմաստով միանգամայն հակադրված է «ինքնասպանություն» որակումը:

Եթե Հուդան ինքնասպան եղավ, քանի որ ծախվեց մի քանի ար­ծաթի համար, այսինքն` չճանաչեց Աստ­ծուն եւ աստվածային օրենքները, ապա Վարդանաց պատերազմում վարդանանք ինքնազոհաբերվեցին` ի նպաստ մարդկանց մեջ սիրո (աստվածայինի) հաստատման:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ