25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուրճը ազդում է կրծքերի չափսի վրա

Շվեդ գիտնականների հետազոտությունների համաձայն` թարմեցնող ըմպելիքն այնքան էլ դրական ազդեցություն չունի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բարեմասնությունների վրա: 

Օնկոլոգիական հիվանդությունների ուսումնասիրությանը նվիրված հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են նաեւ սուրճի ազդեցությունը կանանց օրգանիզմի վրա: Պարզվել է, որ շատերի սիրելի սուրճը ոչ միայն նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը, այլ նաեւ ազդում է կանանց կրծքերի չափսի վրա:

Հետազտության ընթացքում գիտնականները հետեւել են մեծ կրծքերով այն կանանց, ովքեր օրական 3 եւ ավելի գավաթ սուրճ են ըմպում: Պարզվել է, որ այս ըմպեիքի սիրահարների կրծքերը միջինում 17 տոկոսով փոքրանում են: 

Գիտնականների տվյալներով` կանանց 60 տոկոսն ունի գեն, որն ունակ է մուտացիայի ենթարկվել կոֆեինի օգտագործման դեպքում եւ կանացի կրծերն զգալիորեն փոքրացնել: Ամեն դեպքում, նրանց կարծիքով` այդ փոխություններն օգտակար են հիվանդությունների հավանականության նվազեցման տեսանկյունից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ