19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թող հայելու մեջ իրեն նայի. Տարոն Մարգարյանը` Տեր-Պետրոսյանին /վիդեո/

”Մի հատ համբերենք` ընտրությունները անցնեն, տեսնենք` մեր քաղաքացիները ում են տալիս իրենց ձայները, այսօր այդ խնդիրը չկա, զարմանում եմ, որ այսօր այդ հարցը տալիս եք”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է ընտրություններից հետո ավագանու կազմում հայտնված կուսակցությունների հետ կոալիցիա կազմեն:

Մեկնաբանելով այն խոսակցությունները, որ քարոզարշավի ընթացքում շեշտադրվում է Մարգարյանը և ոչ թե ավագանու մյուս անդամները` Մարգարյանը նշեց. ”Քանի որ գործող քաղաքապետը ես եմ, և նաև ”Հանրապետական” կուսակցության ցուցակն եմ գլխավորում, դա է պատճառը և դա անհանգստության առիթ չի տալիս”:

Լրագրողները Տարոն Մարգարյանին հարցրին՝ իր վարկանիշը բա՞րձր է: ”Ով վարկանիշներով է զբաղվում, նրան էլ հարցրեք: Եթե բոլորով իմ դեմ են միացել աշխատելու, ուրեմն իմ վարկանիշը  ու շանսերը բարձր է”,-շեշտեց Մարգարյանը:

Ինչ վերաբերում է քաղաքապետի հասցեին ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին, թե նա ատկատներով է զբաղվում, Մարգարյանն արձագանքեց. ”Ինձ թվում է` պետք է ընդդիմությունից հարցնեք,-ժպտաց ու հավելեց,-ամոթ է նման խոսակցությունները, եթե նման խնդիրներ կան, եթե նման արտահայտություններ են անում, թող դիմեն իրավապահներին:

Ես պարզ ճակատով եմ մեր բնակիչների հետ շփվում, թող այն մարդիկ մտածեն, ովքեր չեն կարողանում քաղաքացու աչքերին ու երեսին նայել: Մոռացե՞լ եք` տասնյակ տարիներ շարունակ էս ժողովրդի գլխին ինչ են բերել”:

Իսկ ինչպես է վերաբերում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ պետք է պայքարել ՀՀԿ-ի դեմ և ոչ թե հենց Տարոն Մարգարյանի, ում նա համակարգի ՛՛խամաճիկ՛՛ էր անվանել, Մարգարյանն ասաց. ”Ամեն մարդ որ խոսում է, թող իր մասին առաջինը մտածի, հայելու մեջ նայի իրեն”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ