25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սասունը վատառողջ է, Լեւոնն էլ չի խմում

Ազատամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի համակիր Սասուն Միքայելյանը ապրիլի 13-ին չէր մասնակցում ՀԱԿ կուսակցության ապրիլի 13-ի համագումարին: Henaran.am-ը փորձեց ճշտել՝ ինչու չկար ՀԱԿ հիմնադիր համագումարին:

“Հրավիրել են, պարզապես հիվանդ էի, չկարողացա գնամ”,-ասաց Միքայելյանը մեզ հետ հեռախոսազրույցում: Ի դեպ, նա հետեւել էր Տեր-Պետրոսյանի ելույթին՝ իր կարծիքը ավելի ուշ կհայտնի: 

Ի դեպ, Տեր-Պետրոսյանի ելույթից հետո շրջանառվեց, որ Տեր-Պետրոսյանը մի փոքր գինովցած էր: Փորձեցինք Սասուն Միքայելյանից ճշտել` հնարավոր է, որ առաջնորդը խմած լինի: “Չէ, ինչ խմած, նա որ կարենար խմել …”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այս հարցին, “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ Տեր-Պետրոսյանին ճանաչողները լավ գիտեն, որ նա չի խմում: “Երեւի կյանքում մի անգամ արտերկրում գարեջուր է խմել, մի անգամ էլ գինի”,-ասաց Մակեյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ