20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չոր մաշկն առանձնահատուկ խնամք է պահանջում

Երբ մաշկը չոր է, այն առանձնահատուկ խնամք է պահանջում։ Հետեւելով այս խորհուրդներին՝ կկարողանաք խուսափել մաշկի չորությունից։

1, Զգուշացեք տաք ջրից

Հատկապես ցուրտ եղանակին մենք սիրում ենք տաք լոգանք ընդունել։ Սակայն դա վնասում է մաշկը, հատկապես եթե այն չոր է։ Նախընտրեք ավելի գոլ ջուրը, քան տաք։

2, Լոգանքի գելեր

Ընտրեք այնպիսի լոգանքի գելեր, որոնցում հնարավորինս քիչ քիմիական հավելումներ կլինեն։ Եթե դրանց վրա գրված է՝ հակաբակտերիալ, խուսափեք այդ միջոցներից, դրանք չորացնում են մաշկը։

3, Մաշկի խոնավեցում

Խոնավեցրեք մարմինը լողանալուց հետո, օգտագործեք խոնավեցնող ու սնուցող միջոցներ։

4, Մանկական կրեմներ օգտագործեք

Մանկական կրեմների մեջ քիմիական նյութերն ավելի քիչ են ու չեն չորացնում մաշկը։

5, Հիշեք մաշկի «ընկերներին» ու «թշնամիներին»

Մաշկի գլխավոր թշնամիները արեւի ճառագայթներն ու ծխախոտն են։ Դրանք վնասում ու չորացնում են մաշկը։ Իսկ ահա գլխավոր ընկերը՝ ջուրը։ Շատ ջուր խմեք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ