29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սաակաշվիլին կհարցաքննվի` անկախ նրանից կմնա իր պաշտոնում, թե` ոչ

image_19913

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կհարցաքննեն 2008-ի օգոստոսյան հակամարտության հետ կապված իրավական հարցերի հետաքննության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին, գրում է”pravda.ru”-ն:

Նախարարը նշել է, որ եթե այդպես պահանջեն հանգամանքները, ապա Սաակաշվիլին կհարցաքննվի` անկախ նրանից` ցուցմունք տալու պահին նա կզբաղեցնի նախագահի պաշտոնը, թե` ոչ: Բացի այդ, նախատեսվում է հարցաքննել օգոստոսյան պատերազմի ժամանակահատվածի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների` անկախ նրանց քաղաքացիությունից եւ ազգությունից: 

Ցուլուկիանին նաեւ ընդգծել է, որ 2008-ի օգոստոսի իրադարձությունների հետաքննության շրջանակում նախկին իշխանությունները քիչ աշխատանք չեն տարել, սակայն ոչ բոլոր ուղղություններով: Ամենից քիչ հետաքննության են ենթարկվել այն անձանց պատասխանատվությունը, որոնք նշված ժամանակահատվածում պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ