25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ներքին շենգավիթցիները խաչակնքվեցին՝ ՛՛հոր տղեն ա, է…՛՛/ֆոտո, վիդեո/

Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանն ապրիլի 13-ին շարունակեց իր քարոզարշավը Ներքին Շենգավիթում: Այստեղ քաղաքապետին դիմավորեցին ծափողջյուններով: Քաղաքապետն իր հերթին ողջունեց ներկաներին, համբուրեց իրեն դիմավորող փոքրիկներին:

”4 տարիների ընթացքում մեր թիմը օր ու գիշեր աշխատանքով փորձեց խդիրները լուծել ”,-ասաց Մարգարյանը` հավելելով, որ դեռ բազում ծրագրեր կան, որոնք իրագործվելու են: Իսկ այստեղ նա եկել է հաշվետու լինելու իր բնակիչների առջև:

”Բոլոր բակերը, թաղամասերը, վարչական շրջանները ինձ համար հոգեհարազատ են, և վստահ եմ, որ կարող ենք Երևանը համաչափ զարգացնել, բոլոր ծրագրերը ուղղել ծայրամասային վարչական շրջաններին”,-խոստացավ նա:

ՀՀԿ ցուցակի 3-րդ համարը՝ Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ երեկ անձրևի տակ են ընկել և այսօր որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե հանդիպումը խափանվել է: ”Ես դա որակում եմ որպես մեծ մարդու արարք, ով իր ձայներից ավելի կարևոր է համարում, որ մարդն իր համար չհիվանդանա”,-բացատրեց Թոքմաջյանը:

Իսկ բնակիչներն իրենց նամակներն էին փոխանցում քաղաքապետին, ոմանք էլ խաչակնքվում էին, բացականչում` ”հոր տղեն ա, է”:

Ապա բնակիչները մոտեցան քաղաքապետին, ով լսում ու պատասխանում էր բոլորի հարցերին:

-6-րդ փողոցը խոլերայի բուն է, խնդրում ենք ժողովրդի անունից այդ խնդիրը լուծես”,-ասաց տղամարդկանցից մեկը:

-Անպայման կուսումնասիրենք,-ասաց քաղաքապետը: ”Աստված օրհնե քեզ, քո հերն էլ շատ լավ բաներ է արել, սաղ շենգավիթցիք քո մեջքիդ են, քվիդ”,-օրհնեց տղամարդը: Կանանցից մեկն էլ Մարգարյանին ասաց, որ կուզենար ”Ավան թաղամասի կեսը ունենալ այստեղ”:

-Կեսը չէ, ամբողջն ենք ունենալու,-խոստացավ քաղաքապետը:

Ապա մոտեցան նաև երեխաները, խաղահրապարակ խնդրեցին քաղաքապետից:

-Ամեն ինչ էլ ձեզ համար սարքելու եմ, էրեխեք ջան, ձեզ մոտ էլ եմ սարքելու, մյուս թաղամասերի երեխաները խաղում են, դուք էլ եք խաղալու”,-ասաց :

Իսկ այս ամենին կողքից հետևողները հորդորում էին, որ քաղաքապետին շատ հարցեր չտան, քանի որ իրենք ”հազարն են, նա` մեկը”:

-Էն մարդը ուրախ-ուրախ զրույց է անում, չի նեղվում, ի՞նչ եք ուզում,-ասաց մի տիկին:

Մանրամասները` տեսանյութում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ