19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էքս նախագահը համոզված է՝ Ծառուկյանը ՛՛Գռզոյի՛՛ օրին /վիդեո/

“Մեզ սվիններով դիմավորեցին, թե ինչպես կարելի է համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց ինչ վատ բան կար դրա մեջ, որ մենք այսօր պոկեցինք մեկին ավազակապետական իշխանություններից, վաղը՝ մյուսին”,- Հայ Ազգային կոնգրես կուսակցության համագումարում`ապրիլի 13-ին ասաց ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

”Եթե այսօր  խոշոր բուրժուազիան եւ իշխանությունը սերտաճած են, մենք որեւէ զարգացման չենք կարող հասնել: Նույն կերպ էլ տեղի ունեցավ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ:  2008թ  Խաչատուր Սուքիաայանը ո՞վ էր, այդ խոշոր բուրժուազիայի մի մասն էր, բայց այդ մարդը հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ:

Իշխանությունները առաջին հարվածը հասցրին նրան, հասկացան՝ որտեղ է վտանգը եւ ամենադաժան հարվածը հասցրին Խաչատուր Սուքիասյանին, պարզապես սնանկացրին այդ մարդուն, իհարկե, կանեին, որովհետեւ նա մենակ էր, իսկ եթե այդպիսիք լինեին մի քանիսը, իշխանությունը անզոր կլիներ”,-եզրակացրեց Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանի համոզմամբ, նույնն է նաեւ Գագիկ Ծառուկյանի ճանապարհը` ԲՀԿ առաջնորդը, փորձում է պոկվել իշխանություններից: Տեր-Պետրոսյանը սա հենց այնպես չի հայտարարում, մի քանի փաստեր բերել են դրան:

Մասնավորապես, ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, նախագահական ընտրություներին չսատարեց Սերժ Սարգսյանին, խորհրդարանականին առանձին մասնակցեց, չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:

“Այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է վանել մեկին,  որը  պայքարում է այդ չարիքի դեմ: Ես չեմ բացառում, որ  առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է  հենց  ԲՀԿ-ն, որովհետեւ Սերժը զգում է այդ վտանգը, թույլ չեն տալու ունենալ այն հաջողությունը, որը ունեցավ խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ այս օրինակը խիստ վարակիչ կարող է լինել”,-նշեց Տեր-Պետրոսյանը:

Վերջինս առավել քան համոզված է, որ “Ժառանգությունը” Երեւանի ավագանու ընտրություններին շատ քվե չի ստանալու: Կարծես պիտի Րաֆֆին դառնար ընդդիմության առաջնորդը եւ փողոցը կվերցներ իր հսկսղության տակ,  բայց  Սերժ Սարգսյանը, ըստ ՀԱԿ առաջնորդի` չի ներելու այդ  37 տոկոսը:

“Չկարծեք, թե թույլ են տալու ստանալ այն տոկոսները, ինչ նախագահականին, Սերժը Սարգսյանը հիշաչար է  եւ չի ներելու ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանին, այնպես էլ Գագիկ Ծառուկյանին իր  երկու տարվա անկախ կուսակցական քայլերի համար, եւ թույլ չի տալու, որ նա ավելի ամրապնդվի եւ լուրջ քաղաքական գործոն դառնա”,-եզրափակեց Տեր-Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ