19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն առողջական խնդիրներ ունի: Ինչպես տեղեկացնում է “Daily Mail”-ը, Վինձորի դղյակի 86-ամյա տիրուհին մեջքի ցավերի պատճառով չի կարողացել մասնակցել ասպետներին շքանշաններ հանձնելու հանդիսավոր արարողությանը, որին հրավիրված են եղել ավելի քան 90 ականավոր բրիտանացիներ:

Թագուհու փոխարեն կրծքանշաններով ասպետներին կպարգեւատրի նրա որդին եւ թագաժառանգը` արքայազն Չարլզը, ով այդ պատճառով ստիպված է եղել Շոտլանդիայից շտապ ժամանել Լոնդոն:

Թերթը նշում է, որ բրիտանական թագի անփոփոխ տիրուհին  թագավորման կես դարի ընթացքում շատ ժամանակ է անցկացրել կանգնած` հանդիսավոր միջոցառումների ժամանակ, այդ պատճառով էլ մեջքի ցավերը  նրա համար ‘մասնագիտական” հիվանդություն են դարձել: Սակայն բժիշկները կարծում են, որ թագուհու մոտ այժմ նաեւ արտրիտ կա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ