25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թագավորը մերկ է» ասողի տեղը կա՛մ բանտն է, կա՛մ գաղթը. Ժողովուրդ

Թերթի զրուցակիցը երիտասարդ բանաստեղծ Գոռ Հարությունյանն է:

-Հիշում ենք, որ «էլեկտրիկ Երեւան»-ի ակտիվ անդամներից էիք: Ակցիայից մեկ տարի է անցել: Այս ընթացքում ինչ է փոխվել մեզ մոտ, ինչ դասեր քաղեցինք:

֊Անկեղծ ասած` ինձնից անհամեմատ ավելի ակտիվները կային: Մեծ հաշվով ոչ մի դաս էլ չքաղեցինք, սենտիմենտալ կեր­պով գնացինք այդ քայլին, իսկ ակցիան կիսաբեմադրված էր, մենք էլ այդ բեմադ­րության մասսայական տեսարաններն էինք ապահովում:

Այսօր ես քաղաքում քայլում եմ, մեքենա եմ վարում եւ զգում եմ, թե որքան հեշտ է մարդուն վերահսկե­լը: Ժամանակներն իսկապես այլ են. ան­գամ ընդհատակում գործունեություն ծավալելու հնարավորություն չկա, այսօր այն շատ հանգիստ կարող են կանխել: Ասածս այն է, որ բոլորս ակամա այս կամ այն քա­ղաքական բեմադրության մասնակից զոհն ենք: Ինքնաբուխ ասվածը վաղուց շատ պայմանական բան է, որովհետեւ քաղտեխնոլոգիաները ծառայեցվում են նեղ անձական շահերի:

֊Իսկ ուր մնաց պայքարող մարդը:

Պայքարող մարդը սենտիմենտալ մարդն է, որը մեր ժամանակներում խա­մաճիկի կերպարում է հայտնվում գրեթե միշտ: «Թագավորը մերկ է» ասողի տեղը կա՛մ բանտն է, կա՛մ գաղթը: Ի դեպ, ես մի­այն քաղաքական պայքարը նկատի չու­նեմ. խոսքս վերաբերում է բոլոր ոլորտներին: Իսկ ազատության գաղափարից ան­դին, պատկերացրեք, նույնիսկ հայրենիքի գաղափարը կենսունակ չէ: Ինքս լավա­տես մարդ եմ, բայց օբյեկտիվությունը լավ բան է. հալածական պայքարից հետո բա­րոյալքված մարդը հասարակական կյան­քում անպիտան է եւ, բնականաբար, հեշտ կառավարելի:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ