25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Չի՛ կարելի հույսը միայն Լարսի վրա դնել»

 

Վարին Լարսի փակ լինելն, ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի՝ կարող է մեծ տնտեսական վնասներ հասցնել ՀՀ-ին:

««Սպայկա»-ն և  և այլ արտահանող ընկերությունները ցանկանում են արտահանել ապրանքը, բայց, փաստորեն, ստեղծվել է այսպիսի անբարենպաստ իրավիճակ: Որպես այլընտրանքային տարբերակ՝ արտահանողները փորձում են Փոթիից օգտվել, որ իրավիճակը մեղմվի:  Բայց կլինեն արտահանողներ, որ կտուժեն Լարսի՝ փակ լինելու հանգամանքից», -Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Վերջինս ընդգծեց՝  Կառավարությունը պետք է աջակցի արտահանողներին. ապրանքը կարելի է ծովային ճանապարհով էլ արտահանել:

«Արտահանման համար պետք է այլընտրանք մտածենք, այլապես դա արտահանողներին մեծ դժվարությունների առաջ կարող է  կանգնեցնել: Չի՛ կարելի հույսը միայն Լարսի վրա դնել: Գոնե շուտ փչացող ապանքները պետք է կարողանանք ծովային ճանապարհով տեղափոխել», – ասաց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ