25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին քայլը արված է

«Եթե Հայաստանն ու Ռուսաստանը միավորեն իրենց ՀՕՊ ուժերը  կմեծանա Արցախում պատերազմի հավանականությունը»,- Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

«ՀՕՊ համաձայնագիրը թուլացնում է Հայաստանի դիրքերը, Ադրբեջանն այսքան ավիացիա ուներ, սակայն քառօրյա պատերազմում չօգտագործեց դրանք, քանի որ մենք ունենք հակաօդային պաշտպանության հզոր համակարգ: Խնդիր էր դրված, որ մենք այլեւս չունենանք ՀՕՊ, եւ Ղարաբաղն արդեն չունի հակաօդային պաշտպանության համակարգ: Հաջորդ պատերազմի ժամանակ սպասենք Ադրբեջանի կողմից մեծաքանակ ավիացիայի օգտագործում, որը կմեծացնի մեր զոհերի թիվը»,- նշեց Արա Պապյանը:

Ըստ վերլուծաբանի սա ադրբեջանական և թուրքական կողմերի մոտեցումն է Ռուսաստանի ճնշմամբ հասնել ԼՂՀ ազատագրված տարածքների հանձնմանը, իսկ հայ– ռուսական համատեղ ՀՕՊ–ի ստեղծումն առաջին քայլն է այդ ուղղությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ