25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Իտալիան ուժեղ է, բայց թույլ կողմեր էլ ունի”. Շարմազանովը մեր հավաքականի հաղթանակը կտոնի մարզասերների հետ

Եթե Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղար Իսպանիայի հետ, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ եւ ֆուտբոլասեր Էդուարդ Շարմազանովը, որը իտալական ֆուտբոլրի մեծ երկրպագու է, անկասկած կերկրպագեր իր ֆավորիտ թիմին, բայց երբ խոսքը Հայաստանի հավաքականի մասին է, մյուս բոլոր թիմերը, ինչպես Շարմազանովն է նշում, երկրոդական են դառնում:

“Հայաստանի հավքականն ում  հետ էլ որ խաղա, սկսած Հունաստանի հավաքականից, ես երկրպագելու եմ Հայաստանի հավաքականին”,- ֆուտբոլի շուրջ Henaran.am-ի հետ զրույցում  անկեղծացավ Շարմազանովը:

“Մեր ազգային հավաքականն այսօր շատ լավ կազմ եւ  շատ լավ ֆեդերացիայի նախագահ ունի, որը շատ բան արեց, որպեսզի հայկական ֆոտբոլը կայանա եւ իհարկե, փայլուն գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյանը, որը կարծում եմ, արդեն մեծ հաջողության է հասել`մեր ժողովրդին տալով նման որակի հավաքական”,-համոզված է ԱԺ փոխնախագահը:

Այսօր երեկոյան Հայաստան-Իտալիա ֆուտբոլայն խաղը Շարմազանովի գնահատմամբ, բարդ է լինելու, բայց չնայած նրան, որ Իտալիայի  հավաքականն ուժեղ թիմ է,  ԱԺ փոխնախագահը հավատում է, որ այսօր սպորտային հաջողությունը Հայաստանի հավաքականի կողմն է լինելու. “Հաջողությունը մեզ պետք է ուղեկցի, շատ եմ ուզում, որ այդպես լինի, ճիշտ է կանխատեսում անելը վատ գործ է, բայց ինձ թվում , է երկու-մեկ հաղթելու ենք: Ես ամենաքիչն  ակնկալում եմ ոչ ոքի”:

Էդուարդ Շարմազանովը “Հրազդան” մարզադաշտ կգնա եռագույնով վզկապով, խաղին կհետեւի ընկերների ու գործընկերների հետ, ինչպես նաեւ եղբոր, որը Հայաստան-Իտալիա խաղը նայելու կգա  Վանաձորից:

ԱԺ փոխնախագահը նշում է, որ մեր հավաքականի հաղթանակի դեպքում կմիանա մայրաքաղաքի փողոցներում հաղթանակ տոնող մարզասերներին:  “Պաշտոններն այս դեպքում երկրորդական են, կմիանանք ժողովրդին եւ այնպես, ինչպես մարզասերնեն են նշում հաղթանակները` “առաջ, Հայաստան” բացականչելոց մինչեւ ուտել-խմել, կտոնենք”:

Էդուարդ Շարմազանովը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հաջողություն  ու հաղթանակ է մաղթում եւ նշում, որ անկախ այսօրվա խաղի արդյունքից մեր հավաքականը փայլուն թիմ է եւ ժողովրդին դեռ հաղթանակներ է պարգեւելու:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Երեւանի ժամանակով 21:00-ին “Հրազդան” մարզադաշտում տեղի կունենա  Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Մեր ազգային հավաքականը ուժերը կչափի Իտալիայի ազգային հավաքականի հետ:

Այսօրվա խաղի վերաբերյալ ֆուտբոլասեր այլ քաղաքական գործիչների կարծիքներն ու ակնկալիքները` այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ