29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլում Արա Գյուլերի լուսանկարներով միջազգային թանգարան կբացվի

unnamed

Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի և թուրքական «Դողուշ» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ Թուրքիայում կհիմնվի առաջին լուսանկարչական թանգարանը, որում ներկայացվելու են Գյուլերի ստեղծագործությունները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը տեղեկացնում է, որ թանգարանը միջազգային բնույթ է ունենալու:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գյուլերը, «Դողուշ» ընկերության նախագահ Ֆերիթ Շահենքը, ինչպես նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հյուսնյու Աքհանը:

Շահենքը հայտնել է, որ թանգարանն իր հովանու ներքո է առնելու Գյուլերի բոլոր ստեղծագործությունները: Որպես թանգարանի շենք օգտագործվելու է Բեյօղլու թաղամասում գտնվող այն շինությունը, որտեղ ծնվել, մեծացել և որոշ ժամանակ որպես աշխատավայր է կիրառել լուսանկարիչը:

Թանգարանում ներկայացվելու են Արա Գյուլերի գրքերը, նոթերը, անձնական իրերը, մրցանակները, պաստառները, ժողովածուները և այլն:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ