19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու ՀՅԴ-ն ”Վահան նախագահ” անձրևանոցներով ներկայացավ Րաֆֆու հանրահավաքին /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն այսօր ներկա էր ”Ազատության” հրապարակում ընթացող ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բոլոր հանրահավաքներին ներկա է եղել:

Վարդանյանը չի կարծում, որ  Հովհաննիսյանի շարժումը մարում է, և այն, որ այսօրվա հանարհավաքը բավականին սակավաթիվ էր, հուսալքվելու առիթ չէ: ”Եղել են ավելի սակավաթիվ հանրահավաքներ, բայց հաջորդն ավելի մարդաշատ է եղել, սա միանաշանակ չէ: Շարժումն անհրաժեշտ է, որի միջոցով ճնշում կլինի միակուսակցական համակարգի վրա”,-նշեց նա:

Ինչպես է վերաբերում այն փաստին, որ քիչ առաջ հանրահավաքին Հովհաննիսյանը մեղադրեց ՀՅԴ-ին և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, որ ապրիլի իննին ոչ թե ժողովրդի կողքին են եղել, այլ ”տաք կաբինետներում”, Վարդանյանն արձագանքեց.

”Ապրիլի իննից հետո սա առաջին հանրահավաքն է, առաջին հրապարակային ելույթը, բնական է նրա էմոցիոնալությունը, հուզական տրամադրվածությունը: Ես ներողամիտ եմ վերաբերում այդ տրամադրությանը ու արտահայտություններին: Թույլ տրված սխալները մարդուն նման ոչ օբյեկտիվ գնատահականների են տանում”:

Իսկ թե ինչու էին ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը հանրահավաքին եկել ”Վահան, նախագահ” մակագրությամբ անձրևանոցներով, Վարդանյանն ասաց, որ դա ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, ընդամենը անձրև էր գալիս և իրենք պաշտպանվում էին անձրևից: ”Հինգ տարվա հնությամբ անձրևանոցներ են, որոնց միջոցով անձրևից մենք պաշտպանված էինք, հաջորդ անգամ ”Արմեն Ռուստամյան քաղաքապետ” անձրևանոցով կգանք:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ