29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆին եկավ Մոսկվայից, ամոթանք տվեց իր կողքը կանգնածներին /վիդեո/

Այսօր ժամը 18-ին Ազատության հրապարակում պետք է մեկնարկեր Րաֆֆի Հովհաննիսյանի նախապես հայտարարած հանրահավաքը, բայց դեռեւս դեռ չի մեկնարկել: “ Ժառանգություն” կուսակցությունից հատնել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ ժամանել է Մոսկվայից և անձամբ կպատմի իր հանդիպումների մասին:

Ազատության հրապարակը այս պահին սակավամարդ է: Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանելուց հետո մարդիկ հավաքվեն: Այս պահին Ազատության հրապարակում է Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` Կարին Հովհաննիսյանը:

“Իմ հաղթանակը աշխարհը պիտի ճանաչի”,-քիչ առաջ Ազատության հրապարակ ժամանեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ սրանք նրա առաջին բառերն էին:

” Ժառանգության” առաջնորդը քիչ առաջ է վերադարձել Մոսկվայից: Իր ելույթը նա սկսեց ապրիլի 9-ի իրադարձությունները վերլուծելով. “Ուզեցին մեր արյան վրայով քաղաքական բազար սարքել: Մի բան խոստացա Ձեզ, որ հաղթանակը տոնելու եմ Ձեզ հետ հավասար և ոչ մի արյուն չի լինելու: Ամեն մեկը իրավունք ունի սխալվելու, և ես դա ընդունում եմ: Ովքեր թաքնվելով գրասենյակներում՝ փորձում էին քաղաքական հարցեր լուծել,ովքեր օգտվելով իմ մեկ ժամվա բացակայությունից՝ ուզում էին իրենց առաջնորդ հռչակել, ամոթ նրանց”:

Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին ասաց, որ պահել է իր խոստումը անգամ ապրիլի 9-ին.”Ես թույլ չեմ տալու Ձեր արյունը”:

Նա հիշեցրեց,որ այդ օրը իր կողքին եղել են կինն ու որդին.” Անգամ Արմենուհին կոշիկը կորցրեց: Բայց մենք չենք հիասթափվի` իրար պահելով , ուժ տալով կհաղթենք միասին: Այս իշխանությունը հրաժարական է տալու: Կեղծ ընդդիմությունները հրաժարական են տալու”:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղվանից կմեկնարկեն իր մարզային այցելությունները “դեպի Կապան,Վանաձոր, Աշտարակ, Արտաշատ”:

Րաֆֆին դարձյալ կրկնեց, որ ՛՛մեր ժողովրդի հաղթանակը դեռ պիտի ճանաչի Օբաման՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ