23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

‘Մռութ”, ”I am լկտի boy”, ”I am simpo boy”… հայ դեռահասները

Հայաստանի դեռահասների վրա ազդեցություն է թողնում նախևառաջ ընտանիքը, ապա դպրոցն ու մեդիան: Եզրահանգումը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մենեմշյանինն և նույն ֆակուլտետի Տեսության և պատմության ամբիոնի դասախոս Զարուհի Սարգսյանինն է: Նրանք այսօր ներկայացրեցին դեռհասաների շրաջանում սեփական հարցումների արդյունքները:

Հարցվածների 70 տոկոսը համացանցից օգտվում է շփման համար:10-20 տոկոսն է, որ համացանցն օգտագործում է տեղեկատվություն ստանալու համար: Շատերը նաև համացանցի միջոցով համակարգչային խաղեր են խաղում:

Դեռահասներն ամենաշատն օգտվում են odnoklassniki.ru կայքից: Այնտեղ նրանք հաճախ հանդես են գալիս ”մռութ”, ”I am լկտի boy”, ”I am simpo boy” անուններով: Կարգախոսներում հիմնականում ծաղրում են դպրոցը, ուսումը, գրքերը: Կան նաև զգացական կարգախոսներ, սակայն դրանք շատ քիչ են:

Դեռահասներն ավելի քիչ օգտվում են facebook-ից և այնտեղ ներկայանում են իրենց անուններով:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում նրանց լուսանկարներին, ապա մասնագետների խոսքով` աղջիկները “թիթիզ- միթիզ” նկարներ են տեղադրում, տղաները` ծխախոտը ձեռքներին` մտախոհ դեմքով են ներկայանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ