25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շուշիում կառուցվում է երեխաների գիշերօթիկ խնամքի կենտրոն

“Հայաստան” համահայկական հիմնադրամը երեխաների խնամքի հաստատություն է կառուցում ԼՂՀ Շուշի քաղաքում:

Շենքը կառուցվում է Հիմնադրամի Պատվո անդամ եւ մեծ բարեկամ, բարերար Հրայր Հովնանյանի հովանավորությամբ, ով Հիմնադրամի գործունեության 20 տարիների ընթացքում անգնահատելի ներդրում է ունեցել կազմակերպության ձեռնարկներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից:

Հաստատությունում կբնակվեն Ստեփանակերտի մանկատանը ներկայումս օթեւանող 1-ից 15 տարեկան շուրջ 80 երեխաները: Այս նախաձեռնությամբ  Հիմնադրամը նպատակ ունի բարելավել արցախցի անպաշտպան մանուկների բնակության պայմանները: Շուշիի առողջարանային բնակլիմայական պայմանները եւս նպաստավոր կլինեն մանուկների համար:        

Եռահարկ նորակառույցում նախատեսվում են երեխաների բնակության եւ ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները` ննջարաններ, խաղասենյակներ, ճաշարան,  հանդիսության սրահ: Ջեռուցումն ու օդափոխությունը հարմարավետ պայմաններ կապահովեն մանուկների համար տարվա բոլոր եղանակներին : Սպորտ հրապարակն ու փակ մարզասրահը ամբողջական ու հետաքրքիր կդարձնեն երեխաների առօրյան: Իսկ համակարգչային կաբինետն ու գրադարանը, զուգակցվելով զարգացման ծրագրերի հետ, կխթանեն սաների մտավոր ու ստեղծագործական կարողությունները եւ կօգնեն նրանց գտնել իրենց ճանապարհը կյանքում:

Ներկայումս ընթացքում է երկրորդ հարկի շինարարությունը: Հաջորդ տարվա գարնանը նորակառույցն իր հարկի տակ կընդունի մանկատան խնամքին հանձնված երեխաներին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ