29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կհասնեն իշխանափոխության. Րաֆֆին չլսեց

image_19778

ԱԺ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր պատասխանեցին լրագրողների հարցերին: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ ապրիլի իննին իրենք մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը, որը անցել է ոչ թե օտարերկրյա հյուրերի այլ ժողովրդի ներկայությամբ: Արմեն Ռուստամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին արդյունքի հասնելու համար խորհուրդ է տվել դա անել հանգրվանային ճանապահով,սակայն վերջինս “շեղվեց այդ ուղուց”:

“Իրատեսական ճանապարհը դժբախտաբար չընդունվեց և ժողովրդի մեջ  3 զանգված ձևավորվեց` վճռական մարդիկ, որ պատրաստ էին գնալու մինչև Բաղրակյան 26, նրանք, ովքեր հետևում էին իրենց առաջնորդի հրահանգներին, մնացածը շփոթված էին` չգիտեին գնալ, թե մնալ՞,- մեկնաբանեց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով`այդ օրվա սցենարը Րաֆֆի Հովհաննիսյանինն էր, նա էլ իրականացրեց սցենարը:

Ռուստամյանը գտնում է, որ դեռ հնարավորություն կա` “տևական պայքար դաշտ ձևավորել և  առաջընթաց գրանցել, միայն թե այդ ամենը նախապես պետք է մշակել”:

Արմեն Ռուստամյանը համոզված է, որ իշխանությունը երբեք կամովին զիջումների չի գնա:

”Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնար մեր մատնանշած ճանապարհով, զիջումներ կլինեին:Այն դժգոհությունը, որը մարդկանց հանել էր հրապարակ, այդ էջը չի փակվել և չի կարելի ասել, որ ամսի իննի իրադարձություններից հետո շարունակություն չի լինի: Վաղ թե ուշ ընդիմությունը գալու է այս հստակ գաղափարին: Փոփոխությունները կհանգեցնեն իշխանափոխության: Սա ոչ թե գործող ռեժիմի փոփոխություն է լինելու, այլ համակարգի”,-հավելեց ՀՅԴ ներկայացուցիչը:

“Այժմ մեր երկրին համակարգային փոփոխություններ են հարկավոր: Երեք նախագահ ենք փոխել, բայց ամեն մեկը յուրովի պահել է այս համակարգը”,-հայտարարեց Ռուստամյանը` ամենաիրատեսական փոփոխություն համարելով Երևանի քաղաքապետի ընտրությունները: “Աննախադեպ բան կլինի, եթե հաղթի ընդիմության թեկնածուն”,-եզրափակեց Երեւանի ավագանու առաջին հորիզոնականը զբաղեցնող պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ