25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու Րաֆֆին ոստիկանապետի հետ աղոթեց

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի միասնական աղոթքը որակում է այսպես. “Մենք չենք գնացել նրա հետ կեղծ երդմնակալության: Նա մեր կողքին էր գտնվում իր ցանկությամբ: Նա ինքն է եկել կանգնել և մեր հետ միասին աղոթել է:

Ապրիլի իննին մենք հռչակել ենք նոր հանրապետություն: Չնայած ոստիկանները մի քիչ իրենց գռեհիկ պահեցին, բայց նրանց մեծ մասը մեզ հետ միասին հուզվում էր, մեզ հետ միասին տոնում էր նոր հանրապետության ծնունդը:

Պատկերացնում եք, այնտեղ եղել են շուրջ ութ հազար ոստիկաններ: Մենք որպես հայ ազգի ներկայացուցիչներ, կարևորում ենք աղոթքը՝ մեր ժողովուրդը Սահմանադրությունն է ընդունում, ավետարանը և մեր օրհներգը”,-պարզաբանեց Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ