23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գոմեշի մսի գործով մեղադրյալը` քավության նոխա՞զ

Հայաստանի պաշտպանության բանակի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանին տեղափոխել են ‘Դատապարտյալների հիվանդանոց’ քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Վերջինս հավելեց, որ Օհանջանյանը նախկինում վիրահատություն է տարել, ստենտավորվել է նրա սիրտը, իսկ ներկայումս նրա մոտ սրտի իհշեմիկ հիվանդություն կա: Այժմ նա բժիշկների հսկողության տակ է գտնվում:

Հիշեցնենք, որ Ալբերտ Օհանջանյանը Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենն է եւ հենց այս կոմբինատն էլ եղել է բանակ մսի մատակարարը: Օհանջանյանի նկատմամբ մեղադրանքը` ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` ‘խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով’, առաջադրվել է դեռևս սեպտեմբերի 1-ին:

Henaran.am-ի հետ զրույցում  Օհանջանյանի մերձավորները նշեցին, թե վերջինս “այնքան էլ մեղավոր չի”: “Ով էլ լիներ նրա տեղը, կստորագրեր պայմանագրերն ու փաստաթղթերը: Ավելի լուրջ պաշտոնյաներ կան գործում խառնված, քավության նոխազ նրան են սարքել”,-ասացին նրանք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ