20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամփոփվել են դպրոցականների մարզական ամենամյա մրցումների Երևանի քաղաքային փուլի արդյունքները

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների մարզական խաղերի և ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության 1-6-րդ դասարանների աշակերտների Երևանի քաղաքային մրցափուլի արդյունքները։
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված մարզական խաղերում դպրոցականները մրցել են 16 մարզաձևերում։ Ազգային ժողովի գավաթի մրցումներում դպրոցականները հաղթանակի համար պայքարել են ֆիզկուլտուրայի ծրագրային վարժաձևերում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով հաղթող դպրոցներին ու պատանի մարզիկներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վերջիններիս է հանձնել պարգևները:
«Արդեն ավանդաբար անցկացվող այս մրցաշարերը կարևոր են թե´ դպրոցների, և թե´ աշակերտների համար: Առողջ սերունդ ունենալուն միտված կրթական մեր քաղաքանությունն իսկապես արդարացնում է իրեն. ապացույցն ակտիվ մասնակցությունն է և այն արդյունքները, որ գրանցվում են դպրոցների կողմից»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով, ինչպես նաև մեդալներով և գավաթով: Պարգևատրվել են նաև լավագույն արդյունքներ գրանցած վարչական շրջանները։ Ըստ այդմ, առաջին տեղում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջանները։

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դպրոցական մարզական խաղերի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության քաղաքային փուլի առաջին հորիզոնականները զբաղեցրած դպրոցներն ու աշակերտներն առաջիկայում կպայքարեն մրցումների հանրապետական փուլում հաջողության և լավագույն արդյունքների համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ