24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօրվա խորհրդարանի բացարձակ մեծամասնությունն այո է ասում այս ԸՕ-ին. Շարմազանով

«ՀՀ ԱԺ-ն 102 ձայն կողմ քվեակելով՝ ընդունել է նոր ԸՕ-ն, որն աննախադեպ վստահություն էր: Դա բավարար էր թե՛ քաղաքական մեծամասնությանը, թե՛ հանրությանը, թե՛ միջազգային կառույցներին ու թե՛ ընդդիմադիր գործընկերներին ցույց տալու, որ այսօրվա խորհրդարանի բացարձակ մեծամասնությունն այո է ասում այս ԸՕ-ին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական մեծամասնության համար կարեւոր է վստահության մակարդակի մեծացումն ընտրական պրոցեսների, մենք շարունակեցինք քննարկումները», -ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն անդրադաձավ նաեւ կոնսենսուսին: Նա շեշտեց՝ որ եթե ընդդիմադիրների  համար «կոնսենսուս» բառն այդքան սկզբունքային է, ապա կարող են չօգտագործել. կարեւորը համաձայնությունն է:

«Առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին, քանի որ այն պատմական կոնսենսուսային համաձայնագիր է, որը տեղի է ունեցել ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ , ՀՀԿ եւ Կառավարության ներկայացուցիչների միջեւ»,-եզրափակեց  ԱԺ փոխխոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ