25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական դաշտը դատարկվեց. 168 ժամ

Երեկ` ապրիլի 9-ին հաջորդած առաջին օրը` Հայաստանում մի տեսակ դատարկություն էր: Այնպիսի տպավորություն էր, որ կյանքը, գոնե քաղաքական կյանքը կանգ է առել: Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմնական մասնակիցները` բացառությամբ “Ժառանգության” մեկ-երկու անդամների, կարծես ընդհատակ էին անցել:

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հասարակությունը փետրվարի 18-ից հետո լսում էր բառացիորեն ամեն օր, երեկ լուռ էր: Ոչ միայն լուռ էր, այլ անգամ ստույգ հայտնի չէր նրա գտնվելու վայրը: Հատկապես, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել էր, թե մեկնելու է Մոսկվա` “Պուտինի հետ խոսելու”: Այս իրավիճակից, իհարկե, հրճվողներ կան: Այդպիսիք շատ են ինչպես իշխանական դաշտում, այնպես էլ` իրենց ընդդիմադիր համարողների շրջանում:

Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, մեծ հաշվով, պարտվեց: Պարտվեց` չկարողանալով առաջնորդել բազմահազար քաղաքացիներին: Բայց դա նաեւ հասարակության պարտությունն էր, հասարակության առնվազն այն հատվածի, որը դժգոհ է իշխանությունից, որը չի ընդունում այս իշխանությանն ու նրա վարած քաղաքականությունը, եւ որն, ի դեմս Րաֆֆիի, այս իրականությունը փոխելու հնարավորություն էր տեսնում: Հասարակության այդ հատվածն էլ ավելի է հիասթափվելու երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորությունից, որոշ մասը` արտագաղթելու է:

Եվ ճակատագրի հեգնանքով վերջին քսան տարիներին հայրենադարձության խորիրդանիշ դարձած Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործունեությամբ, ավելի շատ` անգործությամբ դառնալու է Հայաստանից արտագաղթի հերթական ալիքը խթանողներից մեկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ