25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացի վարչապետից . Հայկական ժամանակ

Նախօրեին ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով, համաձայն ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի պահանջի, հրաժարական է տվել: Սերժ Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը եւ ընդունել կառավարության հրաժարականը:

Այլեւս նախկին կառավարությանը մաս կազմող անձինք նախօրեից շարունակում են պաշտոնավարումը որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Սահմանադրության նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով պատգամավորական խմբակցությունների հետ, տասնօրյա ժամկետում պետք է նոր վարչապետ նշանակի` պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Որեւէ լուրջ ինֆորմացիոն արտահոսք, սակայն, կադրային նշանակումների վերաբերյալ առ այսօր տեղի չի ունեցել: Պատճառը թերեւս մեկն է, լուրջ փոփոխություններ կառավարության կազմում այս պահին չեն սպասվում: Ու թեեւ էական փոփոխությոններ նոր կառավարության կազմում չեն սպասվում, այդուհանդերձ, ինչպես հայտնում են իշխանական աղբյուրները, Սարգսյանը սպասում է մայիսի 5-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին եւ միայն այդ ընտրություններից հետո կառավարության կաբինետը կձեւավորվի: Այս պահի դրությամբ իշխանական կուլիսներում միանշանակ է մի բան` վարչապետ է վերանշանակվելու Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ