19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

76-ամյա կնոջը որդին հանել է տնից.նա 321 կմ ճանապարհ է կտրել

1936  թվականին ծնված  Ռոզա Նիկողոսի Դավթյանն  արդեն 20-րդ  օրն  է Կապանի բժշկական կենտրոնի  վնասվածքաբանության     բաժանմունքում է։  Ձախ ոտքն  է վնասված, համապատասխան  բուժում  է ստացել ու վաղուց  պետք  է նրան  տուն  տանեին։   Սակայն նա  գնալու տեղ  չունի։

Կնոջ պատմելով, տղան իրերն ու  անձնագիրը  դրել է պայուսակի մեջ եւ ոտքը  կոտրած  մորը մայրաքաղաքում նստեցնելով տաքսի` վարորդին ասել է  տանի Կապանի հոգեբուժարան։ Իր որդիական  պարտքը սրանով համարել  է կատարված։

Սակայն պարզվեց, որ կինը հոգեբույժի կարիք չունի:  Հինգ որդի ունի, մեկը մահացել է, երկուսը Ռուսաստանում են: Մորը փողոցները գցած որդին սպանել է եղբորը, եւ պատիժը կրելուց հետո տիկին Ռոզային սկսել է նեղել:

Henaran.am-ի տեղեկություններով, հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանն զանգահարել է որդուն, սակայն վերջինս ասել է, որ ինքը մայր չունի:

Կապանում    տարեց  կինն  ազգականներ   ունի,   երբեմն  այցելում  են,  սնունդ  են  բերում,  գնում,  խնամելու  մասին  խոսք     լինել  չի  կարող, պատմում  են   բուժաշխատողները։   Դժբախտ  կնոջ   հոգսը   բուժքույրերի     ուսերին  է։

Ռոզա   Դավթյանը   Կապանում  ժամանակին  բնակարան  է  ունեցել:  Որդիներից  մեկը   վաճառել  է,  մորը  հետը    տարել  է   Էջմիածին,  հետո    երբ  մայրը   բեռ  է     դարձել,  հետ  է  ուղարկել։

Մինչեւ երբ  է կինն  ապրելու հիվանդասենյակում։ Սյունիքի մարզպետարանի  սոցիալական  ապահովության   բաժնի  պետ  Արամ Շահնազարյանը “Սոսի” հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում  ասաց, որ եթե կինը թոշակ  է  ստանում  Էջմիածնում,  ապա հենց անտեղի սոցիալական ծառայությունն    էլ  պետք  է փաստաթղթեր  պատրաստի ու կնոջը  տեղափոխի  ծերանոց։

Կամ էլ  պետք է մայրաքաղաքում  գործող  որեւէ  ժամանակավոր  կացարանում տեղավորեն։  Ամեն դեպքում, ոստիկանները,  բժիշկների  խնդրանքով ,  փորձում  են  տուն  վերադարձնել 76 ամյա կնոջը, սակայն, առայսօր  ոչ մեկը,  ոչ  որդիները, ոչ էլ ազգականները չեն  արձագանքում։

Տիկին Ռոզայի ճակատգիրը պարզ չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ