29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Շահենը դեռ փակի տակ է

скачанные файлы

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին`Շահենը պատրաստվում էր սուրբ պատարագ մատուցելու համար Գյումրիում գտնվող  Հռոմի Ֆրանցիսին Պապին  ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում, կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ, սակայն քաղաքացիական հագուստով ոստիկանները նրան թույլ չեն տվել` բռնի ուժով հեռացնելով տարածքից:

Շահեն Հարությունյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:

«Քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները Գյումրիից ստիպողաբար բերեցին Երևան, երբ ինձ ստիպողաբար նստեցրին մեքենան, այդ պահին ինձ մոտ որևէ պաստառ չի եղել: Չգիտեմ` ինչու են ինձ բերել ոստիկանություն: Այդ ամենն ինձ համար անհսկանալի է»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ոստիկանները Գյումրիում բերման են ենթարկել խուլիգանության համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ