17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ողջի գետից դուրս է բերվել 8 ամյա երեխայի դին

Փրկարարները այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 08.07-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին հարակից հոսող Ողջի գետում հայտնաբերել են 8-ամյա երեխայի դին եւ դուրս բերել գետից։

Երեկ՝ ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է Ողջի գետը։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Պարզվել էր, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008 թ. ծնված Մ. Ա.-ը:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից եւ 50 քաղաքացի:

Երեկոյան որոնումնեը դադարեցվել էին, որոնք վերսկսվել էին այսօր առավոտյան, ժամը 07.02-ից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ