29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

էս ի՞նչ եք անում «քրիստոնյաներով». Շուշան Պետրոսյան

imgres

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրուց ե՞ք խոսում , ու դուք գիտե՞ք , հասկանում ե՞ք Հռոմի Պապի խորհուրդը՞ … չունեք այդ իրավունքը Հռոմի Պապը Հայաստանում է , քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրում ։ Քրիստոնյա, նշանակում է սեր , սիրել կարողանալ …էս ի՞նչ եք անում «քրիստոնյաներով», տղամարդ – կին են փիս, բամբասկոտ , էժան տեսակի նման զազրախոսում , անիծում եք Հռոմի Պապի մասին որևէ նյութում տեղադրված նկարի տակ , եթե կողքին Վեհափառն է , Նախագահն է…

Այ եսակենտրոն , մեծախոս , անվերջ մատը տնկած աջ – ձախ նկատողություն անող, խորհուրդներ տվող , ամենատեղյակ , որևէ հարցի լուծման միակ ՃԻՇՏ ՊԱՏԱԱԽԱՆ իմացողներ , բենթլի ունենալու երազանքից կուրացածներ , Հռոմի պապը Հայաստանում է գիտե՞ք , երբ սիրտն անջատած , կարևորը (!) թողած , գրում-գրում եք ինչ-որ մեքենայի մակնիշից , ամոթանք տալով ավելի լավ մեքենա ունեցողին , մոռանում եք , որ Հռոմի Պապը երևի պատվիրանները (հազար ներողություն , կներեք էլի , խնդրում եմ) ձեզնից լավ գիտի ու «հավանաբար» պահպանում է ու ձեզնից լավ է (կներեք մեկ անգամ ևս , խնդրում եմ ) պահպանում , որ չի դատում դիմացինին , չի մրցում , չի հաշվում ուրիշինը , չի գերագնահատում յուր անձը , չի զազրախոսում , չի անիծում , չի նախանձում … ինքն ապրում է սեր սփռելով , իր լույսը բաժանելով , օրհնելով , աղոթելով բոլորիս համար , ինքը բարձրաձայնում է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ , որովհետև իր ընտրած ուղին ամենաուժեղն է , ամենաճշմարիտը ու սերն էլ անհաղթելի է։ Երևի մի բան գիտեն երկնքում , որ Հռոմի Պապ հենց ինքն է դարձել …

Ինքն այդպես ապրում է , իսկ դու՞ք … Բոլորս ,անխտիր բոլորս մեր ապրածի համար պատասխան ենք տալու Տիրոջ առջև , հանդարտվեք … Տիկնայք և պարոնայք , չեմ ասի սիրելիներս , խաբել չգիտեմ ու ատել էլ չգիտեմ , պարզապես տխրում եմ ու տեղյակ եմ , որ բոլորդ , մեկիկ-մեկիկ , Հռոմի Պապ , Վեհափառ, Նախագահ ընտրվելու այն «միակ» ու «ամենաճիշտ» տարբերակն էք… ամենալավ «Հումորիստները» , ամենասուր միտքը հենց ձերն է ու դուք ամենատես եք … Ուզում եմ ասել փառասիրությունն էլ է մեղք , սթափվեք ՁԵԶՆԻՑ ՍԿՍԵՔ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ