29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Շանթի որդին Հռոմի Պապին ասելիք ուներ. բերման ենթարկվեց

скачанные файлы (1)

Ոստիկանությունը հերքում է, թե անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, Գյումրիում այսօր՝ հունիսի 25-ին, բերման են ենթարկվել:

Henaran.am-ը  ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտեց տարածված տեղեկությունը, որը հերքվեց` սուտ լուրեր են:

Նշենք, որ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  Շահենը պատրաստվում էր սուրբ պատարագ մատուցելու համար Գյումրիում գտնվող  Հռոմի Ֆրանցիսին Պապին  ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում, կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ, սակայն, նրան բերման են ենթարկել. «Հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին, այլ տարբերակ չկար, որ տեղեկանային: Սա լկտի պահվածք է, մարդու իրավունքների կոպիտ խախտում, մարդուն բերման են ենթարկել փողոցում քայլելու ժամանակ…»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում` ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ