28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՄ-ում սկսվել են թեժ բանավեճերը ՌԴ պատժամիջոցների հարցում

скачанные файлы

Եվրոպական Միությունն Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Մոսկվայի հետ դիմակայության հարցում բաժանվել է երկու մասի: ՌԴ-ի դեմ գործում է Եվրամիության պատժամիջոցների երեք փաթեթ: Առաջինը Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հանդեպ անհատական պատժամիջոցներն են, որոնք երկրաձգվել են մինչև 2016թ-ի սեպտեմբերի 15-ը:

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վավեր են մինչև 2016թ հուլիսի 31-ը: Ղրիմի թերակղզու պատժամիջոցները ԵՄ-ը երկարաձգել է մինչև 2017թ. հունիսի 23-ը: Վերջերս պարզ դարձավ, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել ևս կես տարով՝ մինչև 2017թ հունվարը երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Սակայն Եվրամիությունը դանդաղում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում, քանի որ որոշումը հաստատելու ընթացքում ԵՄ անդամ 28 երկրները սկզբունքորեն հավանության են արժանացրել այն, բայց Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Շվեդիան օգտվել են «խորհրդարանական ռեզերվի» ընթացակարգից, որը նախատեսում է հարցի համաձայնեցումն իրենց ազգային ժողովներում: Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչ Շտեֆան Ֆլյուկինգերը հայտնել էր, որ Շվեյցարիան չի միանա հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը:

Եթե Արևելյան Եվրոպայի երկրները կողմ են հանդես գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, ապա Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեդիան և մի քանի այլ երկրներ շատ հաճախ են հանդես գալիս պատժամիջոցներն աստիճանաբար չեղարկելու վերաբերյալ հայտարարություններով: Նրանք կարծում են, որ պատժամիջոցները վնասում են ոչ միայն Ռուսաստանին, այլև իրենց:

Օրինակ՝ Ռուսաստանում գերմանական գործարարները քննադատորեն են մոտենում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ-ի որոշմանը: Սլովակիան նույնպես համաձայն չէ կատարվածի հետ և առաջարկել է բանակցություններ վարել: Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ կիրառած պատժամիջոցներն ավելի ու ավելի թանկ են նստում ԵՄ երկրների վրա:

Իտալացի խորհրդարանականները ևս քննադատել են պատժամիջոցների երկարաձգումը և վարչապետ Մարիո Ռենցիից պահանջում են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ու հուլիսի 31-ին համապատասխան քվեարկություն իրականացնել այդ հարցի շուրջ: Փաստորեն, ԵՄ-ում ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների երկաձգման հարցում տարաձայնություններն ավելի են խորանում ու դժվար կլինի ԵՄ-ի համար այս հարցում միանշանակ որոշում կայացնել, իսկ սա խոոսում է այն մասին, որ ՌԴ-ն փորձում է դիվանագիտորեն հաղթել ԵՄ-ին:

Աշխեն Սահակյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ