29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Էլի մենք ենք տուժում. ՀԺ

скачанные файлы

«Երեկ ամփոփված հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիայի բնակչությունը 52 տոկոս-48 տոկոս հարաբերակցությամբ քվեարկել է եվրամիությունից դուրս գալու օգտին, եւ դա երեկ ամենաքննարկվող թեման էր միջազգային հանրության շրջանում:

Թե ինչպիսի հետեւանքներ դա կունենա՝ պարզ կդառնա հետագայում, սակայն արդեն երեկ համաշխարհային շուկաները ցնցում էին ապրում: Մասնավորապես դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվել են ինչպես եվրոն, այնպես էլ ֆունտ ստեռլինգը: Որքան էլ տարօրինակ հնչի, հանրաքվեն ուղղակի ազդեցություն է թողնելու նաեւ Հայաստանի վրա:

Արդեն երեկ կտրուկ նվազել են մեր տնտեսության վրա ուղղակի ազդեցություն է թողնող ապրանքների գները: Նավթը 51 դոլարից դարձել է 48.4 դոլար, իսկ պղինձը էժանացել է մոտ 100 դոլարով կամ 2.2 տոկոսով:

Ու եթե այս գները երկար պահպանվեն, դա բացասական հետեւանքներ կունենա մեր տնտեսության համար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ