19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ովքե՞ր են թրաֆիկինգի զոհերը

«Թրաֆիկինգի հեշտ է ենթարկել այն մարդկան, ովքեր խոցելի են շրջապատի կողմից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ամքոր Հայաստան» ՀԿ-ի փորձագետ Վիկտորիա Ավակովան:

Փորձագետը արձանագրում է, որ եղել է դեպք, երբ չնայած հոգեբանի աշխատանքին անձը կրկնակի անգամ է թրաֆիկինգի  ենթարկվել:

«Մեկ դեպք է եղել, որն էլ ճանապարհին կանխվել է: Խնդիրը նրանում է, որ ոչ բոլոր զոհերի հետ ենք անընդհատ կապ պահում և  դա  իրենցից էլ է կախված: Այն մարդիկ, որոնք չեն շարունակել մեզ հետ շփումը հնարավոր է նորից են ենթարկվել թրաֆիկինգի»,-նշեց Ավակովան:

Փորձագետի փոխանցմամբ՝ հիմնականում զոհ են դառնում կանայք 14 տարեկանից սկսած մինչև 40 տարեկան:

Վիկտորիա Ավակովան փաստում է, որ թրաֆիկինգի ենթարկված կանանց հիմնական մասը ենթարկվում է սեռական շահագործման:

«Սեռական շահագործման ենթարկված կանանց մոտ գրանցվել են գինեկոլոգիական խնդիրներ՝զոհերի  մոտ առաջացել են  չարորակ ուռուցքներ, սեռավակներ, որոնք հետագայում  հանգել են չբերություն: Մենք համագործակցում ենք Առողջապահության նախարարության հետ և թրաֆիկինգի զոհ դարցած մարդկանց բուժօգնությունը կատարվում է պետպատվերով և  նրանք հնարավորություն ունեն անվճար բուժվելու»,-տեղեկացրեց փորձագետը:

Փորձագետը նկատեց, որ թրաֆիկինգի դեպքերը  հիմնականում գրանցվում են Միացյալ Արաբական Էմիրություններում, Թուրքիայում և Ռուսաստանում:

Նշենք, որ հունիսի 18-19 ին  Աղվերանում կայացավ «Մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում և լուսաբանում» թեմայով՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար հրավիրված երկօրյա դասընթացներ:

Դասընթացի  կազմակերպիչը հանդիսանում էր «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ