25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել. Համբուրգում բուժվող Արմանը մեր կարիքն ունի /ֆոտո/վիդեո/

Ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանին հարկավոր է մեր օգնությունը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ծնողները նրան տեղափոխել էին Գերմանիա։

«Համբուրգի կլինիկայում գտնվող 19 ամյա Արմանը մի տեսակ կոտրված է: Նա հրաժարվում է տեսախցիկի առաջ խոսել: Արմանը նշում է, որ ինքը հպարտ է, որ հայ է: Երբեք չի ափսոսում, որ ծառայել է հայրենիքին: Հիմա էլ առողջանալու դեպքում հնարավորինս կծառայի իր ազգին: Նա միայն ապաքինվել է ուզում: Ինչը հնարավոր է, բայց բավականին թանկ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Համբուրգում գտնվող «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը:

Գևորգյանի խոսքով՝ Արման Լազգիյանի լիովին ապաքինման համար 400 հազար եվրո է անհրաժեշտ:

«Գերմանաբնակ ըմբշամարիտիկ Խորեն Կասրյանը նախաձեռնող խումբ է ստեղծել, որի միջոցով փորձ է արվում տեղի հայ համայնքի ուշադրությունը սևեռել Արմանի վրա: Երգիչ Ներսիկ Իսպիրյանը իր ներդրումը ունեցավ և շարունակում է ունենալ: Գերմանիայում կազմակերպված համերգների հասույթը, որը շուրջ 2 800 եվրո է՝տրամադրվեց վիրավոր զինծառայողի բուժմանը: Համերգի ընթացքում Ներսիկ  Իսպիրյանը կոչ հնչեցրեց՝ լինել զինվորի կողքին,քանի որ  հայ ժողովրդի հույսն ու ապավենը հայ քաջերն են»,-նշեց Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը վիրավորվել է Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում: Ծանր վիրավորված զինծառայողն ունի ողնաշարի, որովայնի ու կերակրափողի հետ կապված խնդիրներ:

Իր հարցազրույցներում  զինծառայողի հայրը՝ Միքայել Լազգիյանը ավելի վաղ ներկայացրել էր, որ «գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը»:

Ապրիլի 7-ին՝ վիրավորվելու օրը, նրան տեղափոխել են Մատաղիս, հետո Մարտակերտ, իսկ ապրիլի 8-ի առավոտյան ուղղաթիռով հասցրել Երևան:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սրապիոն Գևորգյանի13494755_1254018451305756_4982298779848748249_n13495105_1254018377972430_3637185480044323479_n 13495240_1254018437972424_581209025384068966_n 13509083_1254018414639093_892742906233087728_n 13510974_1254018397972428_2139222501707640031_n 13516368_1254018587972409_8562588512962189878_n 13516684_1254018301305771_6738842619399267820_n13533005_1254018277972440_6373726258997940333_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ