23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հռոմի պապի՝ Հայաստան այցի ժամանակացույցը /վիդեո/

Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի այսօր՝ հունիսի 24-ին: Այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազանը կմեկնի Մայր Աթոռ Սբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան արարողությունը:

Երեկոյան Պապը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս պապի և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան Հռոմի պապը այցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Պապն այնուհետև Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում:

Գյումրիում Հռոմի պապը նաև կայցելի Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Էջմիածնում Հռոմի պապը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սբ Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց ա ռաքելական Սբ Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ