29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հասարակությունը արձագանքելու է հարկային օրենսգրքին արտագաղթելով

13529069_824599124338300_3702241762315503884_n

«Վրաստանը 2017թ. հունվարի 1-ից վերացնում է շահութահարկը, մեզ մոտ շարունակելու են վճարել շահութահարկ, նաև որոշումներ են կայացնում, որի արդյունքում շահութահարկը մեծանում է, մեր և վրացական ֆորմատները նայելիս պարզ է դառնում, որ հասարակությունը արձագանքելու է այս իրողությանը Հայաստանից մեկնելու ձևով»,-  անդրադառնալով Հարկային նոր օրենսգրքին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը։

Տնտեսագետն ընդգծեց՝  Հարկային նոր օրենսգիրքը կոնցեպտուալ առումով թերի է:

«ԱԺ-ին կից տնտեսագիտական և իրավաբանական վարչությունները առաջին անգամ տվել են շատ կոշտ գնահատական նոր օրենսգրքի վերաբերյալ և իրենց զեկույցում նշում են, որ օրենսգրքի ազդեցության ռիսկերը գնահատված չեն», – ասաց Տիգրան Ջրբաշյանը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ