19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ուզում են նվիրել եվրոգոմիկներին»

«Պետք է ասել, որ ի սկզբանե հույսեր չունեի , թե լավ բանի է բերելու իշխանություն-ընդդիմություն համաձայնեցումը:

Իշխանության հետ համաձայնության գալը անհեթեթություն էր: Բացառվում էր, որ դա մի դրական բան պիտի  բերեր իր հետ: Չնչին բաներ կարող է, այո՛, գուցե փոխվել են», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Վերջինս շեշտեց՝ Սահնանադրության փոփոխությունից հետո պարզ էր՝ իրավիճակն ինչպիսին էր լինելու:

«Սահմանադրությունն ընդունվեց, դրանից հետո պատրաստի ԸՕ կար արդեն. ամեն բան պարզ էր: Այս ամենը խաբեություն է: Նրանք, ովքեր բանակցությունների գնացին, լավ էլ գիտեին այս մասին: Բայց կեղծ բանակցություներ եղան, բազարի մեջ մտան իշխանությունների հետ: Ընդդիմությունը ոչ պակաս վատ վիճակում է, քան իշխանությունը: ԸՕ-ն հստակ ծրագիր է՝ պահպանելու այս կոռումպացված իշխանությունը ու շարունակաբար կեղծել ընտրությունները»:

Սոս Գիմիշյանը շեշտեց՝ Վենետիկի հանձնաժողովն իր շահերն ուներ, որ հավանության արժանացրեց ԸՕ-ն:
Ըստ «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահի՝  եվրոպական որոշակի արժեքներ ներառվել են նոր Սահմանադրության մեջ, որոնք խորթ են հայի հոգեկերտվածքին, էությանը, հայկական ավանդույթներին:

«Ուզում են մեր երեխաներին նվիրել եվրո գոմիկներին: Եվրոպան եկել, ուզում է մեզ ասել՝ ոնց ապրենք մենք: Իսկ Բոլոնիայի կրթական համակարգը… Դա էլ մեր կրթական համակարգն ավերեց: Ահա սրանք են Վենետիկի հանձնաժողովի բերած երևույթները», – ասաց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ