25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սկզբում 5 շրջան կազատվի, հետո՝ եւս երկուսը․ Նովրուզ Մամեդով

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են փուլ առ փուլ լուծել ԼՂ հիմնահարցը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է  eadaily.com-ը։

«Հանդիպման ժամանակ նախապատվություն է տրվել հակամարտությունը փուլային եղանակով լուծելու։ Սկզբում ազատվում է 5 շրջան, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Դրանից հետո հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել այդ ուղղությամբ»,- հայտարարել է Մամեդովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ