19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հռոմի Պապին դիմավորումը ծիրանով եւ լավաշով

Հռոմի Ֆրանցիսկոս Պապին հունիսի 24-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն հայկական լավաշով եւ ծիրանով:

Այս մասին այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Հռոմի պապին դիմավորելու արարողակարգում կան լրացուցիչ տարրեր` մանկական երգչախումբ եւ ժամանման պահին հայկական ծիրանի ու լավաշի մատուցում հայ մանուկների կողմից»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Եռօրյա այցի ընթացքում Հռոմի Պապն այցելելու է Էջմիածին, Գյումրի, Խոր Վիրապ, իսկ Երեւանի Հանրապետության հրապարակում կմատուցվի պատարագ: Նշենք, որ Հռոմի Պապի այցը առաջին քրիստոնյա երկիր լուսաբանելու համար արդեն իսկ հավատարմագրվել է 600-ից ավելի լրատվամիջոց, որոնց կեսը` միջազգային:

«Ստեղծված են աշխատանքային վայրեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Միջոցառումներին կարելի է հետեւել նաեւ հայկական հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակմամբ»,-նշել է  Վիգեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ