25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է դառնում. Հայկական Ժամանակ

Անցած տարի սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքացիական կազմակերպությունների կոալիցիան եւ Արդարադա­տության նախարարությունը հակակոռուպցիոն հար­թակ ստեդծելու վերաբերյալ հայտարարություն ստորագ­րեցին, որի շրջանակներում պետք է լուծեին երկու’ Հա­յաստանում ապօրինի հարս­տացման քրեականացման եւ հակակոռուպցիոն ան­կախ մարմնի ստեղծման խնդիրները:

Փոխարենը կառավարության են­թակայության շրջանակներում ստեղծվեց հակակոռուպցիոն խոր­հուրդ որին իշխող ՀՀԿ-ից բացի մի­ացավ միայն ԲՀԿ-ն: Խորհրղարանական մյուս ուժերն ու ՀԿ-ները բոյկոտեցին այն չհավատալով դրա անկեղծությանն ու անկախությանը: Անցած շաբաթ արդեն կառավա­րությունը 2 նիստ է անցկացրել, լսել է նաեւ քաղհասարակության, տվյալ դեպքում «Իրավաբանների հայկա­կան ասոցիացիան» եւ «Transparenci international»  կազմակերպություննե­րին: Կրկին Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է 2 ամսվա ընթացքում մշակել հա­մապատասխան օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտա ստեղծել արդեն հակակոռուպցիոն անկախ մարմին, ինչպես նաեւ` քրեականացնել ապօրինի հարստացումը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ այս ամիսների ընթացքում իրենք ուսումնասիրել են միջազգային լավագույն փորձը եւ համապատասխան առաջարկություններ ներկայացրել կառավարությանը:

Վերջինիս խոսքերով, 40 երկիր արդեն քրեականացրել է ապօրինի հարստացումը, այդ թվում եւ Լատվիան: Իսկ Մեծ Բրիտանիան քրեկանացման ճանապարհին է:Առաջարկված մեխանիզմների համաձայն պաշտոնատար անձն ինքը պետք է ապացուցի իր գույքի եւ եկամուտների անհամապատասխանությունը:Ենթադրյալ մեղադրյալը եթե չկարողանա դա ապացուցել, ուրեմն ենթակա է քրեական պատասխանատվության եւ ապօրինի գույքի բռնագրավման:

«Մյուս կարեւոր հարցը իրական սեփակա­նատերերի բացահայտման խն­դիրն է: Հայաստանում շատ են դեպքերը, երբ պետական գնումնե­րին մասնակցում են ընկերություններ, այդ թվում օֆշորային գոտիներում գրանցված, որոնց իրական սեփականատերը հայտնի չէ: ԵՄ-ն ունի դիրեկտիվ, որ անդամ երկրները մինչեւ 2017թ. ստեղծեն իրական սեփականատերերի ռեգիստրներ: Մենք նույնպես առաջարկում ենք, որ գնումներ իրականացնող մար­մինը տիրապետի այդ տեղեկու­թյանը, որ բոլոր ընկերությունները բացահայտեն իրական սեփակա­նատերերին, եւ դա պետք է հասա­նելի լինի նաեւ հանրությանը»,- ասում է Չադոյանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ