28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռամազոտիի համերգից «տուժածները». գործը մտնում է դատարան/վիդեո/

Այսօր՝ հունիսի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  «Իրազեկ և պաշտպանված» հասարակական կազմակերպության նախագահ` Բաբկեն Պիպոյանը և և փաստաբան Գայանե Դեմիրչյանը անդրադարձան  երգիչ  Էրոս Ռամազոտի չկայացած համերգի գորշ  հետևանքներին:

Ռամազոտտի համերգը թեև չկայացավ, բայց դահլիճը լեփ-լեցուն էր լինելու և բազմաթիվ տոմսեր վաղուց վաճառվել էին: Պարզվում է վաճառված տոմսերի գումարը, որը ի դեպ բավականին բարձր է եղել մինչ օրս չի վերադարձվել խաբված հանդիսատեսին:

«Խնդիրը միայն նրանում չէ, որ մենք այսօր ունենք սպառողների իրավունքների ոտնահարում, այլ նաև նրանում, որ սա պետք է նախատիպ դառնա գործադիր իշխանության համար: Սպառողին 8-9 ամիս հետո վերադարձված գումարը ուրախացնում է որ իրեն «չքցեցին», այնինչ այդ գումարները պետք է 10-15 օրվա ընթացքում վերադարձվեր  և ներողություն խնդրվեր սպառողից»,-նշեց  Պիպոյանը:

Փաստաբան Դեմիրչյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ սպառողը տեսնելով համերգի մասին հայտարարությունը կամ գովազդը, պետք է ուշադրություն դարձնի,  թե որ կազմակերպությունն է հանդիսանում կազմակերպիչ, որպեսզի խնդիրներ առաջանալու դեպքում իմանա՝ թե ում պետք է դիմի:

Պիպոյանը և Դեմիրչյանը դատարանում պաշտպանելու են տուժած սպառողների շահերը: Ինչպես նշեց հասարակական կազմակերպության նախագահը՝  իրենց են դիմել 40-ից ավել սպառողներ:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ