19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը. Հրապարակ

Քննչական կոմիտեի հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ կատարվեցին անցյալ տարվա կանխատեսումները, այն է հան­ցավոր խմբի գործով դուրս են գա­լու Սեֆիլյանի վրա: Երեկ ժիրայր Սեֆիլյւսնին, փաստորեն, կապեցին հանցավոր խմբի ու Արթուր Վար­դանյանի գործի հետ, թեեւ վերջինիս կամ խմբի մասին առայժմ խոսք չկա:

Սեֆիլյանը ձերբակալվել է մի քրեա­կան գործի շրջանակներում, որը հա­րուցվել է մեկ ամիս առաջ մայիսի 20-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած ավտոճանապարհային փոքր պատահարի դեպքով: Նման պատահարներ ամեն օր են լինում եւ ենթադրում են վարչական պատիժ: Դրանք անգամ ոստիկանության ամփոփագրերում չեն նշվում: Ոստի­կաններն ստուգել են ավտոմեքենայի բեռնախցիկը եւ այնտեղ հայտնա­բերել զենք’ ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ, 120 փամփուշտներով: Երկու միավոր զենքը, ըստ Քննչական կոմիտեի հաղորդման, պատկանում է ժիրայր Սեֆիլյանին: Կարելի է եզ­րակացնել, որ ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ են գրել այդ պատահա­րի մասնակիցները, հիշյալ ավտոմե­քենայի վարորդն ու ուղեւորը, որոնց անուններն առայժմ գաղտնի են պահ­վում:

Նրանց մեղադրում են ապօրինի զենք եւ ռազմամթերք պահելու եւ փոխադրելու մեջ (Քրօր. 235 հոդ­ված): Մեր տեղեկություններով, որոնք ստացել ենք անկախ աղբյուրից, այս երկու քաղաքացիներից մեկը’ ուղեւո­րը, Սեֆիլյանի հետ կապ է ունեցել: Նա ցուցմունք է տվել, որ ճանաչում է վերջինիս եւ որ Սեֆիլյանի խմբի անդամ է: Այլ հայտնի մարդիկ`Հիմ­նադիր խորհրդարանի անդամներից, սույն անհայտ «հանցավոր խումբ- 2»-ում չկան: Մեքենայի վարորդն այս նոր խմբի հետ ուղղակի առնչություն չունի:

Եվ այսպես, ՀԿԳ քննիչները պարզել Են, որ «ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում’ Երեւա­նի հեռուստաաշտարակը, ինչի ըն­թացքում էլ վերջինս կազմակերպել է վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօ­րինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում  դրանք ապօրինի կերպով պահելը:

… Հայտնի է, որ Արթուր Վարդանյանը դրսոււՐ Գերմանիայում, Լիբանանում, հայաշատ վայրերում հանդիպումներ է ունեցել եւ կաթոլիկ եկեղեցու մի­ջոցով փորձել է կապեր ստեղծել Հա­յաստանում: Չի բացառվում, որ այդ ընթացբումնա շփվել է նաեւ ժիրայր Սեֆիլյանի եղբոր` Թորոսի հետ: Այս փաստն ինքնին չի կարող Սեֆիլյանին հանցագործ խմբի հետ կապելու հիմք լինել, ինչպես նաեւ չի նշանակում, որ հանցավոր խմբի գործը «սարքովի» չէ: «Սարքովի» գործ, որից տուժում են իրական մարդիկ:

Ի դեպ, երեկ Թորոս Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ժիրայր Սէֆիլեանի այսօրուայ Ձերբակալութեան Պատճառը մէկն է, «Իշխանությունները Պատրաստվում են «ՀՈՂ» Հանձնել»: Ոտքի ժողո­վուրդ, Ոտքի…»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ