20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրանն սկսում է ուրանի նոր հանքերի շահագործումը

Թեհրանն սկսում է աշխատեցնել ուրանի 2 նոր հանքեր եւ ուրանի մշակման  նոր համալիր, չնայած միջազգային հանրության նախազգուշացումներին, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Հանքերը գտնվում են Եզդ կենտրոնական նահանգում, որտեղից հանված ուրանը մշակման կտեղափոխվի ոչ հեռու գտնվող նոր համալիրում:

Սա Իրանում արդեն 2-րդ օբյեկտն է, որը նախատեսված է ուրանի կոնցենտրատ ստանալու համար: Ինչպես նշում է “Ալ-Ալամ” հեռուստաընկերությունը, նոր օբյեկտների բացումը տեղի կունենա միջուկային էներգետիկայի ազգային օրվա տոնակատարության ժամանակ:

Նշենք, որ օրերես Ալմա-Աթայում տեղի ունեցան Իրանի եւ “վեցնյակի” բանակցությունները միջուկային ծրագրերի շուրջ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ կողմերի երկխոսության մեջ առաջընթաց կա, սակայն  փոխադարձ համաձայության գալը դեռեւս հեռանկարային չէ: Իրանյան պատվիրակության ղեկավար Սաիդ Ջալիլին իր հերթին հայտնել էր, որ Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը` “վեցնյակի” վստահությունը շահելու համար, սակայն միաժամանակ Իրանը պահանջում  է ճանաչել ուրանի հարստացման իր իրավունքը` երկրի` էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ